Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանում մաքսատուրքերի կտրուկ փոփոխություն չի սպասվում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
ffe0c616c2007372ffe049c7a375b9b4

Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում մաքսատուրքերի կտրուկ փոփոխություն չի սպասվում՝ կարծում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա տվյալներով՝ գործադիր իշխանությունները ներկայումս բանակցություններ է վարում, որպեսզի Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում մեքենաների մաքսատուրքերը չբարձրանան: Իսկ ավտոներկրողներն անհանգստացած են. նրանց հասած լուրերով՝ ՄՄ անդամ Հայաստանում արտասահմանյան մեքենաների մաքսատուրքերը 3 անգամ ավելանալու են, իսկ ռուսական արտադրության մեքենաների գինը կմնա նույնը: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ավտոներկրողների մտահոգությունն անհիմն է համարում. «Այնպիսի մեծ երկրները, որ այսօր գտնվում են ՄՄ շրջանակներում, ամենայն հավանականությամբ, չեն ստեղծի լրացուցիչ ծանրաբեռնվածություններ մեր երկրի համար, պարզապես ՀՀ-ն այստեղ չի ունենալու այն դերը, որ միության հարաբերությունները ներսում Հայաստանի պատճառով ենթարկվեն վտանգի»,- «Ա1+»-ին ասաց տնտեսագետը: