Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ-ը և Ֆիննախը խուսափում են պատասխանատվությունից. Փաստինֆո

Տնտեսություն
c076f9ad7eddfe1655a490d6528b8ecb

Մինչ հասարակության 80 տոկոսը պայքարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, կառավարությունում վիճում են, թե որ պետական մարմինն է պատասխանատու քաղաքացիներից գանձված գումարները տնօրինելու համար: Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված մի որոշման նախագծով, փորձ է արվում կամուրջ հաշվին մուտքագրված գումարները համապատասխան հիմնադրամների հաշվեհամարներին փոխանցելու պատասխանատվությունը դնել ՊԵԿ-ի վրա: Նախագիծն, ի դեպ, գործադրին է առաջարկել Ֆինանսների նախարարությունը: Իսկ ՊԵԿ-ն էլ իր հերթին փորձում է այդ պատասխանատվությունն իրենից վանել և բարդել ֆինանսների նախարարության վրա: Նախագծի վերաբերյալ ՊԵԿ-ը հետևյալ մեկնաբանությունն է գրել. «Նախագիծը հակասում է «Կուտտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով և 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույթներին, որոնց համաձայն պարտադիր կուտակային վճարները մասնակիցների ռեեստրը վարողի հաշվեհամարին փոխանցում է ՀՀ ֆինանսների նախարարությունը»: Ֆինանսների նախարարութունն էլ ՊԵԿ-ին հիշեցնում է նույն օրենքի մեկ այլ հոդված, որով սահմանվում են պարտադիր կուտակային համակարգում հարկային մարմնի պարտավորությունները` «հարկային մարմինը oրենսդրությամբ սահմանված կարգով վարում է պարտադիր կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման տվյալների բազան, յուրաքանչյուր ամիս գործատուներից ընդունում է պարտադիր կուտակային վճարների մասին անհատական հաշվարկները և օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը, կամուրջ հաշվին մուտքագրված և հաշվետվության մեջ նշված կուտակային վճարների մասով վճարման հանձնարարականներ է ուղարկում գանձապետարան` կամուրջ հաշվին մուտքագրված գումարներից և ՀՀ պետական բյուջեից համապատասխան գումարները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու համար և այլն»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում