Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մենք՝ հաշտության կոչով, ներելու պատրաստ․ իսկ եթե որեւէ բախում տեղի ունենա՝ իրենք են մեղավորը լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

«Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթի առաջնորդ Բագրատ Սրբազանի երթին բազմաթիվ քաղաքացիներ են միանում։ Երթ արդեն հասել է Երևան։ Ժամը 16։00-ին հանրապետության հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու։

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ են գնում Հանրապետության հրապարակ, Սրբազանը պատասխանեց. «Մենք պատասխան ունենք ստանալու, ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել այդ պատասխանը ստանալու»: Սրբազանն ու երթի բազմաթիվ մասնակիցներ սպիտակ հագուստով են, ինչն ըստ երթի առաջնորդի՝ հաշտության, խաղաղության, հաղթանակի խորհուրդ ունի. «Մենք այդպես ենք սկսել՝ առանց գույնի եւ բոլոր գույներով: Մենք եկել ենք առանց որևէ ագրեսիայի, առանց որևէ կոչի, հայտարարության։ Հարցին՝ ի՞նչ է լինելու եկեղեցու հետ, եթե այս շարժումը չհաջողի, Բագրատ Սրբազանն ասաց.«Երկիրն օրհասական վիճակում է, ժողովուրդը ստորացած, նվաստացած։ Թշնամին թելադրում, պարտադրում է ինչ անել։ Մեզ ի՞նչ է մնում, ասե՞լ. ձեր սուրը՝ մեր պարանո՞ցը։ Մենք եկել ենք պարզ, խաղաղ, հանգիստ, հաշտության կոչով, ներելու պատրաստ, խաղաղության ձգտումով, հաղթանակի տեսիլքով»։

«Եթե որևէ բախում եղավ, առաջին պատասխանատուն դուք եք լինելու և ձեր անմիջական ղեկավարը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Ձեզ կպահեք օրենքի սահմաններում, անօրինական որևէ քայն չանեք ձեր իսկ ժողովրդի նկատմամբ։ Որովհետև մենք չենք եկել որևէ մեկի դեմ պատերազմելու, մենք եկել ենք հենց ձեզ էլ ազատագրելու»,- դիմելով օրինապահ մարմիններին՝ ասաց Սրբազանը։ Եթե սա ձեզ համար կյանքի ու մահվան պատերազմ է ժողովրդի դիմաց, մեզ համար այն հաշտության, խաղաղության, արժանապատվության, հայրենիքի և պատվի երթ է, շարժ ու պայքար: Ցավոք սրտի, սա դարձել է ներքին պայքար, սա պետք է լիներ արտաքին թշնամու դեմ»,- հայտարարեց Բագրատ Սրբազանն ու հավելեց. «Մենք մնալու ենք այնքան, մինչև մեր նպատակն ու պահանջներն իրականացվեն: Իսկ թե որոնք են այդ պահանջները, այսօր կլսեք»։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support