Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեծերի գործերին մի խառնվի». ԲՀԿ-ականը՝ Ֆինանսների նախարարին (տեսանյութ)

Քաղաքականություն
stepan1

«Մեծերի գործերին մի խառնվի». այսօր ԱԺ ամբիոնից Ֆինանսների նախարարին կոչ արեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Պատգամավորին վրդովեցրել էր երեկ նախարարի ելույթը, որի ժամանակ նա ԲՀԿ-ի հասցեին քննադատական խոսքեր էր հնչեցրել: «Նախարարը վիրավորեց նաեւ 4 ոչ իշխանական ուժերին, թե մենք թաքնվում ենք քաղաքացիական նախաձեռնությունների հետեւում: Մենք մշտապես մեր տեսակետները հայտնել ենք պարզ ու հստակ, ամբիոնից: Առաջարկում եմ այս նախարարին կամ կառավարության ցանկացած անդամի՝ գնանք ցանկացած բնակավայր ու տեսնենք, թե ում են վստահում եւ ում՝ ոչ: Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքին մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան մարդ կգա այն հանրահավաքին, որը կկազմակերպեն 4 քաղաքական ուժերը»,- վրդովված հայտարարեց Ստեփան Մարգարյանը: