«Հին Էրիվան»-ն ընդդեմ «Յունիբանկ»-ի (տեսանյութ)
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր- Առաքելյանի հայցով դատական նիստը։ Մանվել Տեր- Առաքելյանը նշում է, որ «Յունիբանկ»-ի վարչության նախագահ Վարդան Աթայանը խախտել է Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ, սակայն հետաքննիչը հրաժարվել է գործ հարուցել։ Մանվել Տեր-Առաքելյանը նշում է, որ ընկերությունը սնանկ է ճանաչվել միտումնավոր, սակայն առայժմ նախընտրում է անուններ չտալ։ Իսկ այն, որ 2008 թ. նախագահի ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի նկարը փակցրել էր «Հին էրիվան» շենքի վրա, Մանվել Տեր-Առաքելյանը նշեց, որ փակցնելով որեւէ ակնկալիք չի ունեցել, պարզապես որպես գործարար այդպես է ցանկացել։ Ինչեւէ, այսօրվա դատական նիստի ընթացքում դատավոր Մակեյանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչեւ ապրիլի 11-ը։ Մանրամասները՝ տեսանյութում։