Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անակնկալ, այնուհետև երթ` Ազատության հրապարակից (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM86400_copy

Հենց նոր Ազատության հրապարակում ավարտվեց «Դ!եմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը և սկսվեց երթը: Հիշեցնենք, այն անցնելու է հետևյալ երթուղով. Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ: Երթից հետո մանակիցներն Ազատության հրապարակում ամփոփելու են իրենց արածն ու անելիքները: Մինչ երթի մեկնարկը Վանաձորից հանրահավաքին եկած քաղաքացի Դավիթը հայտարարեց, որ ինքն էլ է դեմ պարտադիրին և իր այդ դիրքորոշումն արտացոլված է երաժշտական ստեղծագործության ձևով: Այնուհետև հնչեց ռեփ ոճի երգ` «Դ!եմ եմ» նախաձեռնության և կենսաթոշակային պարտադիր պահումների մասին: «Ես չեմ ուզում դառնալ հարուստ պապիկ»,- ասվում էր երգում: