Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դ!եմ եմ»-ը հարգեց Արա Շիրազի հիշատակը (տեսանյութ)

Քաղաքականություն
16

«ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի այս ընթերցումով էլ «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամը բացեց հանրահավաքը: Այնուհետև հնչեց ՀՀ պետական օրհներգը: Այնուհետև «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամը Հայկ Ավետիսյանն ընթերցեց «Հայկական վերածնունդ» սփյուռքահայության շարժման հայտարարությունը: Շարժման Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Իտալիայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Լիբանանի և Ռուսաստանի մասնաճյուղերն իրենց զորակցությունն են հայտնում «Դ!եմ եմ» նախաձեռնությանը:Սփյուռքահայության շարժումը համարում է, որ պարտադիր կուտակային գանձումները կկեղեքեն մարդկանց: «Հայկական վերածնունդը»  ժողովրդին կոչ է անում սատարել «Դ!եմ եմ» նախաձեռնությանը, իսկ Հայաստանի գործող վարչակազմին կոչ է անում սթափվել և հաշվի նստել երկրի երիտասարդների արդար պահանջների հետ: Այնուհետև հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեծանուն քանդակագործ Արա Շիրազի հիշատակը: Հանրահավաքից հետո անցկացվելու է երթ հետևյալ երթուղով. Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ: Երթից հետո մանակիցներն Ազատության հրապարակում ամփոփոելու են իրենց արածն ու անելիքները: