Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Ուկրաինայի դեսպանին

Քաղաքականություն
5916140b42d10df77a660f38bdf44b34

Մարտի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային` վերջինիս խնդրանքով:   Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:   Արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է մեր երկու երկրների միջև փոխգործակցությունը:  

Ուկրաինան հետ է կանչել Հայաստանում իր արտակարգ ու լիազոր դեսպանին

Ուկրաինան հետ է կանչել Հայաստանում իր արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտային: Այս մասին հաղորդում են «Ունիան» և «Ինտերֆաքս Ուկրաինա» լրատվական գործակալությունները:   «Այսօր որոշում է կայացվել հետ կանչել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային՝ խորհրդակցությունների համար»,- Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության Տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի պետ Եվգենի Պերեբիյնիսի խոսքերը մեջբերում է «Ունիան»-ը:   Պերեբիյնիսը նաև հայտնել է, որ այսօր Ուկրաինայի ԱԳՆ է հրավիրվել Կիևում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ում փոխանցվել է ուկրաինական կողմի նոտան, որտեղ մտահոգություն է հայտնվում Ղրիմի անեքսիայի կապակցությամբ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հայտնված տեղեկության կապակցությամբ: