A
A
Կադրային փոփոխություն դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Տիգրան Վլադիմիրի Սարգսյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ՝ ազատվելով Գորիսի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից: Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Մարգար Սարիբեկի Բաղդասարյանը նշանակվել է Գորիսի կայազորի զինվորական դատախազ: ՀՀ գլխավոր դատախազություն