Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծերացող գյուղեր, հեռացող որդիներ (տեսանյութ)

Մարզեր
shamut

Լոռու մարզի Շամուտ գյուղի բնակչության թվաքանակը խիստ նվազել է: Մարդիկ լքում են իրենց նախնիների ստեղծած, շենացրած բնակավայրերը՝ ընտանիքի համար օրվա մի կտոր հաց ապահովելու նպատակով: Գնում են մեծամասամբ երիտասարդներ՝ ընտանիքներով: Շամուտը հանրապետության ծերացող համայնքների շարքին է դասվում: Տարեկան բյուջեն կազմում է մոտ 6 մլն դրամ, որի 80 տոկոսը գյուղապետարանի աշխատակազմի աշխատավարձն է։