A
A
«ՌԴ-ն կարող է մեր գլխին էլ բերել Ղրիմի նման ինքնորոշում» (տեսանյութ)
«Եթե Ղրիմը ռուսական է, 6 անգամ ավելի թուրքական է, որովհետեւ ռուս-թուրքական ատերազմի արդյունքում է բռնակցվել Ռուսաստանին,- հայտարարում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:-Աշխարհը, սակայն, պատմական հիմքերով չի առաջնորդվում: Ռուսները 1994-ին պարտավորվել էին երաշխավորել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանը պետք է օրենքի սահմաններում գործեր եւ չխախտեր: Բայց խախտել է արդեն»: Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չպետք է անդրադառնա Մինսկի խմբի աշխատանքների վրա. Ալեքսանդր Արզումանյանի մյուս մտքերը՝ ստորեւ ներկայացվող տեսանյութում