Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԷԿ-ը կկառուցվի իմ գերեզմանի վրայով» (տեսանյութ)

Հասարակություն
ohanavan

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ինչպես արդեն նշել ենք , հանդիպել է Երեւան-Ապարան ավտոճանապարհը փակած գյուղացիներին։ Նա նշել է, որ խորհրդակցությունը կիսատ է թողել եւ եկել է գյուղացիների հետ հանդիպման՝ հիշեցնելով, որ հանձնաժողով է ստեղծվել, որը քննարկում է խնդիրը։ «Հանձնաժողովն իր որոշումը կկայացնի առաջիկա 2 օրերի ընթացքում, որից հետո ուրբաթ կամ շաբաթ կգամ եւ ձեզ հետ կհանդիպեմ»,- ասաց փոխվարչապետը։ Գյուղացիներից մեկը բոլորի անունից հայտարարեց, որ ՀԷԿ չպետք է կառուցվի. «ՀԷԿ-ը կկառուցվի իմ գերեզմանի վրայով»՝ ասվածը սուլոցներով ողջունեցին։ Գյուղացիները փոխվարչապետից պահանջում էին հայտարարել, որ ՀԷԿ չի կառուցվի, սակայն փոխվարչապետը նշեց, որ չի եկել հայտարարություն անելու։