Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Աշոտյանը՝ ռեկտորի հրաժարականի մասին. Առավոտ

Հասարակություն
ashotyan

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր անդրադարձել է Պոլիտեխնիկի ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականին. Հարցին, թե ինչն էր հրաժարականի պատճառը, պրն Աշոտյանն ասաց. «Տարբեր բուհերում տարբեր խնդիրներ լինում են: Մենք որևէ սենսացիա այս փաստի մեջ չենք փնտրում: Նախկին ռեկտորն, ըստ ամենայնի, որոշել է բուհի հետագա զարգացման համար բազմակարծության պայմաններում ստեղծել նոր հնարավորություններ՝ այդ ցանկությունները վերածելու աշխատանքի: Նախկին ռեկտորը մնում է կրթության և գիտության համակարգում, նա Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է, դասավանդում է Երևանի պետական համալսարանում»: Նախարարը նաև անդրադարձավ ՀՊՃՀ-ում ընթացող ուսումնասիրություններին. «Չկա մի հիմնարկ, մի գերատեսչություն, որտեղ ուսումնասիրությունների իրականացման ընթացքում խնդիրներ չլինեն: Այդ ուսումնասիրություններն իրականում թույլ են տալու ցանկացած բուհին, այդ թվում՝ նաև պոլիտեխնիկին, իմանալ իր թույլ տեղերն ու շտկել այդ խնդիրները՝ ապագայում առավել արդյունավետ կառավարման և զարգացման հեռանկար ունենալու համար: Համենայնդեպս, կարող եմ ասել, որ բուհը ֆինանսապես կայուն է և որևէ անհանգստություն կոլեկտիվի և ուսանողության համար գոյություն չունի»: Նախարարը նաև չբացառեց Պոլիտեխնիկի և ԵՃՇՊՀ-ի վերամիավորումը. «Կարծում ենք՝ մոտ ապագայում մենք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ