A
A
Հայաստանը 75 հեծանիվ է ստացել Եվրոպայից
Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիան 75 հեծանիվ է ստացել Եվրոպայի հեծանվային սպորտի միությունից: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Այդ հեծանիվներից 25-ը տրամադրվել է հեծանվասպորտի երեք մարզադպրոցներին, իսկ 50-ը պահեստավորվել է: Հայաստանի հեծանվորդները ներկայումս պատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկության փուլերին, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, որոնք միաժամանակ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներ են: