A
A
Ազատամարտիկները բարձրաձայնում են ճնշումների մասին (տեսանյութ)
Արցախյան պատերազմի մասնակից Ստեփան Ստեփանյանին (Ռեմբո) զայրացրել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մեկնաբանությունները Վոլոդյա Ավետիսյանի վերաբերյալ: Այսօր ազատամարտիկը դիմեց պաշտպանական գերատեսչության ղեկավարին: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մարտի 12-ին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցի, թե արդյոք շինծու չէ՞ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը խարդախության մեղադրանքով, ասել էր, որ Վոլոդյա Ավետիսյանի հետ իրենք պայմանավորվածություն են ունեցել ուսումնասիրելու նրա բարձրացրած հարցերը՝ ազատամարտիկների սոցիալական վիճակի մասին: Նա նաև նշել է, որ ազատամարտիկի դեմ մեղադրանքը հիմքեր ունի և քաղաքական հետապնդման արդյունք չի: Մանրամասները` տեսանյութում: