Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը պետք է զարգանա Շվեյցարիայի տարբերակով» (տեսանյութ)

Քաղաքականություն
anush-sedrakyan

«Մարտի 22-ին Ռուսաստանը և Ուկրաինան կանգնելու են դե յուրե և դե ֆակտո պատերազմի առաջ, և ռուսական զորքերը մտնելու են Ղրիմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կանխագուշակում արեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ Ըստ նրա՝ Ղրիմում իրավիճակի սրումը կարող է ճակատագրական լինել նաև Հայաստանի համար. «Եթե սկսվի համաշխարհային պատերազմ, իսկ դրա հավանականությունը շատ մեծ է, այդ դեպքում կտուժենք նաև մենք։ Բոլորս գիտենք, որ նման դեպքերում պատերազմի թատերաբեմ դառնում են փոքր պետությունները»,-նկատեց նա։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը համաձայն չէ պարոն Ղուկասյանի հետ։ Ըստ նրա՝ Երրորդ Հայրենական չի կարող սկսվել. «Սա աշխարհի վերաձևման հերթական փորձն է։ Ռուսաստանը Ղրիմի վրա կկանգնի, իսկ եթե շարունակի գործողությունները, արձագանքը չոր կլինի»,-նշեց նա։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին քաղաքական վիճակին՝ Անուշ Սեդրակյանը հայտարարեց, որ ինքը կողմ է իշխանափոխությանը, բայց չի կարող վստահել ոչ իշխանական 4 ուժերին, որոնք հանդես չեն գալիս հստակ ծրագրով ու պահանջներով. «Եթե բանակցում են ու խոսում են ժողովրդի շահից, այդ դեպքում ինչու են բավարարվում միայն իշխանափոխություն աբստրակտ բառով, քողարկում են օրակարգը։ Ես ուզում եմ իմանալ՝ ինչ են պատրաստվում փոխել, թե չէ առանց պահանջների դուրս է գալիս, որ ներկայիս փողային ռեսուրսով իշխանությունը փոխարինվելու է այլ փողային ռեսուրսային իշխանությամբ»,-եզրափակեց նա։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի համար ամենակարևորը ոչ իշխանական ուժերի ՄՄ թե ԵՄ դիրքորոշումն է. «Ինձ համար անընդունելի է դեպի մաքսային գնացող ոչի իշխանական ուժերի միությունը ու նրանց նպատակները , ես չեմ ընդունում նաև Ալիկ Արզումանյանի այն առաջարկը, թե պետք է հանձնաժողով ստեղծել, ով կզբաղվի Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է զարգանա Շվեյցարիայի տարբերակով։ Հայաստանը տարածաշրջանում պետք նեյտրալ քաղաքականություն վարի»,-եզրափակեց նա։