Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզվել է քոլեջի մարզադահլիճի պատը

Հասարակություն
95d2ff71ed06874c43dd04faf7943f85

Մարտի 17-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Պետական գյուղատնտեսական քոլեջի չգործող մարզադահլիճի ճակատային պատը. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է քոլեջի չգործող մարզադահլիճի պատը (8x19 մ): Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում քաղաքաշինության, կրթության և գիտության նախարարությունների պատասխանատուները: ԱԻՆ