Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյանը խոսել է հայ գերիների մասին. Առավոտ

Քաղաքականություն
0b21557a9eb341be0869a97589a96299

Նախօրեին Փարիզում կայացած ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ռազմական կոնֆլիկտների եւ սառեցված հակամարտությունների ժամանակ անհայտ կորածների եւ գերիների խնդիրը, որի ընթացքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել ելույթով։ Իր ելույթում հայ պատգամավորը ասել է. «Հարգելի գործընկերներ, շատ կարեւոր է, որ վերջին շրջանում մեր Վեհաժողովը սկսել է առավել հաճախակի անդրադառնալ տարբեր ռազմական կոնֆլիկտների, սառեցված հակամարտությունների ժամանակ անհայտ կորածների, գերիների խնդիրներին։ Մենք իրավունք չունենք ասելու, թե այդ հարցերով զբաղվում է Կարմիր Խաչը եւ մենք անելիք չունենք։ Սա շատ վտանգավոր թեզ է, որովհետեւ մեր կառույցի հիմնարար սկզբունքներից մեկը հենց մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Մասնավորապես գերիների, ռազմագերիների խնդրով զբաղվելու հարցում ես բնավ չեմ ուզում կասկածի տակ առնել Կարմիր Խաչի իրապես կարեւոր առաքելությունն ու գործունեությունը, սակայն, եկեք լինենք անկեղծ՝ միշտ չէ, որ Կարմիր Խաչի ջանքերը անհրաժեշտ չափով արդյունավետ են լինում, որովհետեւ Կարմիր Խաչը, օրինակ, կարող է բախվել մի այնպիսի պետության իշխանության գործելաոճի հետ, ինչպիսին Ադրբեջանն է։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ