Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ագռավները շատացել են, իսկ ճնճղուկները՝ վերացել

Հասարակություն
DSCF1206

Հայաստանում վերջին տարիներին թռչունների վերաբնադրման գործընթացը ավելի շուտ է սկսվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին Հայաստանի թռչունների պահպանման միության անդամները։ «Օրինակ՝ Սարդարապատում արոսները, որոնք 25 տարի առաջ շատ էին, հիմա կարծես թե չկան»,-նշեց միության փոխտնօրեն Լյուբա Բալյանը։ Թռչնատեսակների նվազման պատճառները շատ են.«Որսը, մարդկային գործոնը, հանքաարդյունաբերությունը, կլիմայական փոփոխությունները։ Հանքաարդյունաբերությունը ընդհանրապես ազդում է էկո համակարգի, կարմիր գրքում գրանցված տեսակների վրա»։ Նրանց տեղեկացմամբ, Հայաստանում գիշատիչ թռչուններ են վերացման եզրին. «Հիմնական սպառնալիքը ապօրինի որսն է։ Այդ հարցը լուծելու համար կան օրենքներ, որոնք սակայն չեն գործում։ Սա գիշատիչների ամենամեծ խնդիրն է»։ Ինչ վերաբերում է ջրլող ֆաունային, ապա այստեղ վիճակն ավելի լավ է։ Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրլող ֆաունայի դրական աճ է նկատվում՝ հատկապես բնադրող ֆաունայի։ «Ձկնկուլը, որը 30 տարի առաջ է բնադրել լճում, այսօր նրան կրկին կարելի է տեսնել։ 2010թ. ի վեր մենք դիտարկեցինք առաջին զույգը»,-ասաց Լյուբա Բալյանը։ Իսկ Երեւանում վերջին տարիներին ագռավներն են շատացել՝ պատասխանելով «Ա1+»-ի հարցին, նշեցին Թռչունների պահպանման միության անդամները։ «Պատճառը քաղաքի աղտոտվածությունն է։ Ագռավները Երեւանում ունեն իրենց բնադրավայրը, այստեղ տաք է, սնունդ կա եւ իրենք էլ բազմանում են։ Ագռավները շատացել են նաեւ Արմավիրում եւ Արարատի մարզում։ Նախկինում ագռավները, որ հայտնվում էին քաղաքում, առավոտյան գալիս էին, երեկոյան՝ հեռանում։ Իսկ հիմա քանի որ ծառերը եւ երկրորդական անտառները կտրվել են, էլ չեն հեռանում, մնում են քաղաքում»,-ասաց միության փոխտնօրեն Լյուբա Բալյանը։ Երեւանում պակասել են ճնճղուկները։ Ո՞րն է պատճառը։ «Ճնճղուկների համար մեկ թշնամին ագռավն է։ Նրանց շատացման հետեւանքով, ճնճղուկներ այսօր Երեւանում շատ դժվար կարելի է տեսնել։ Երեւանում սակայն այլ թռչնատեսակների ավելացման միտում է նկատվում։ Երգող թռչյուններն են շատացել. Երաժշտահավերը, մանգավաթեւավորները, կարմրակատարները։ Այս թռչյունները տեղափոխվել են Երեւան՝ ծառերի, երկրորդական անտառների վերացման հետեւանքով»,-պատասխանելով «Ա1+»-ի հարցին նշեց Հայաստանի թռչյունների պահպանման միութայն փոխնախագահ Լյուբա Բալյանը։   Միության բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանն էլ նշեց, որ այս տարվա թռչունը հոպոպն է։ Հոպոպը շատացել է մեր երկրում՝ աղտոտվածության հետեւանքով. «Երբ միջավայրը աղտոտված է լինում, հայտնվում են թրթուռներ, բազմաթիվ կերեր, որնոցով սնվում է հոպոպը։ Դա էլ նպաստել է թռչունի թվի աճին։ Շատ եվրոպական երկրներում՝ մաքուր լինելու պատճառով, հոպոպը վերացել է»։