Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի գրոսմայստերին

Սպորտ
sport-aronyan-foto1

Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ Ռուսաստանի Խանտի Մանսիյսկում տեղի ունեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում: Երկրորդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով մրցեց Շահրիյար Մամեդյարովի հետ։ Լեւոն Արոնյանը հենց սկզբից սուր գրոհ ձեռնարկեց կենտրոնով, որի արդյունքում ծուղակի մեջ վերցրեց սեւերի թագուհուն: Ադրբեջանցի շախմատիստը փորձեց ամուր պաշտպանություն ստեղծել, սակայն մեր գրոսմայստերը աստիճանաբար ուժեղացրեց ճնշումը մրցակցի թիկունքի վրա եւ 44-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել: Այդպիսով, Լեւոն Արոնյանը առաջին միավորը վաստակեց մրցաշարում եւ ինչ-որ չափով շտկեց մրցաշարային գործերը: Այժմ նա Վեսելին Թոփալովի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում են հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերը եւ Վլադիմիր Կրամնիկը, որոնք 1,5-ական միավոր ունեն: Վաղը նախատեսված 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի իր հետ զուգահեռ ընթացող Վեսելին Թոփալովի հետ:   aronyan