Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հրիսթեայի հետ

Քաղաքականություն
9ee9c9e9be10f5aafa49857fe70049f1

Մարտի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում պարոն Հրիսթեայի խնդրանքով, նախագահը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հնարավոր զարգացումները` նշելով, որ Հայաստանում ժողովրդավարության և օրինականության հաստատման, տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի բարելավման անհրաժեշտ պայմանը երկրում օրինակարգ իշխանության հաստատումն է: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների խնդիրներին և դրանց հնարավոր ազդեցությանը հայաստանյան զարգացումների վրա: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ Դիրք Լորենցը, Անդրեյ Դիդենկոն, ինչպես նաև Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը: ՀԱԿ