Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ղրիմում սպասվող հանրաքվեն անօրինական է» (տեսանյութ)

Քաղաքականություն
kuxta

«Ուկրաինայում վիճակը կայուն է, և միակ խնդիրը երկիրը սոցիալ-տնտեսական ճգնաժամից հանելն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան: Ինչ վերաբերում է Ղրիմում մարտի 16-ին կայանալիք հանրաքվեին, որի արդյունքում պարզ պետք է դառնա՝ արդյոք Ղրիմը կմիանա՞ Ռուսաստանին, թե ոչ, դեսպանը որակեց անօրինական. «Ղրիմում, եթե հանրաքվեն տեղի ունենա, այն միևնույն է`լինելու է ոչ լեգիտիմ, և քվեարկության արդյունքները չեն ճանաչվելու, քանի որ ըստ Ուկրաինայի սահմանադրության`Ղրիմը իրավունք չունի դիմելու որևէ պետության՝ դրա կազմում ընդգրկվելու համար»: Դեսպանը, թեև խուսափեց գնահատականներ տալ, այնուամենայնիվ նշեց, որ տեղյակ է Սերժ Սարգսյանի` Դուբլինում տեղի ունեցած ելույթից, որտեղ նա կողմ է արտահայտվել Ուկրաինայում հարցի խաղաղ կարգավորմանը. «Տեղյակ եմ, որ նման տեսակետ է հայտնել նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները միշտ եղել են լավ, և ես համոզված եմ, որ Ուկրաինայի նոր նախագահի ընտրություններից հետո այդ հարաբերությունները ավելի կամրանան ու կզարգանան»,-եզրափակեց նա: