Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսալեզուների համար ՌԴ քաղաքացիությունը կհեշտանա. Ազատություն

Քաղաքականություն
bc32792ca10172f4507dacd9c4521d1f

Ռուսաստանի կառավարությունը Պետական դումա է ներկայացրել մի նոր օրինագիծ, որ քաղաքացիություն ստանալու նոր կանոններ է նախատեսում ռուսալեզու քաղաքացիների համար: Խոսքն այն քաղաքացիներին մասին է, որոնց հարազատները ապրել են կամ Ռուսաստանում, կամ Խորհրդային Միության տարածքում: Այս նոր օրինագծի համաձայն՝ նախկին խորհրդային հանրապետությունների այն բնակիչները, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին, քաղաքացիություն կարող են ստանալ երեք ամսում, եթե մշտական բնակություն հաստատեն Ռուսաստանում և հրաժարվեն իրենց քաղաքացիությունից: Նրանք, ովքեր կցանկանան ստանալ ՌԴ քաղաքացիություն, պետք է հանձնեն ռուսաց լեզվի քննություն: Փորձագետները այս նոր օրինագիծը կապում են ուկրաինական իրադարձությունների հետ և հավելում են, որ ռուսաց լեզվի քննությունների շնորհիվ Ռուսաստանը կփորձի որոշ չափով սահմանափակել միգրանտների թիվը Միջին Ասիայի հանրապետություններից: Միգրանտների հարցով զբաղվող լրագրող, իրավապաշտպան Լիդիա Գրաֆովան ասում է՝ կստեղծվեն հատուկ հանձնաժողովներ, որոնք կստուգեն այս կամ այն մարդու ռուսերենին տիրապետելու աստիճանը և կորոշեն՝ նա կարող է ձեռք բերել Ռուսաստանի քաղաքացիություն, թե՝ ոչ: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում