Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թունդ ալկոհոլային խմիչքները կգովազդվեն (տեսանյութ)

Քաղաքականություն
e5210b9e6f04f91f43555d50c47a88a2

66 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ԱԺ-ն ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Մինչ այդ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի առաջարկով խորհրդարանը 20 րոպե ընդմիջման գնաց: Քվեարկությունից հետո ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պահանջեց եւս մեկ անգամ ցույց տալ լուսատախտակը` քվեարկության արդյունքները եւս մեկ անգամ դիտելու համար: Նա նաեւ հայտարարեց. «Խորհրդարանական այլընտրանքն ու ընդդիմադիր ուժերը չեն մասնակցել քվեարկությանը»: Այս նախագիծը հեղինակել են ՀՀԿ հիմնականում երիտասարդ պատգամավորները: Նախագծի նպատակն է երեկոյան ժամը 22-ից առավոտյան ժամը 06:00-ն թույլատրել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը, որը նախկինում ընդունված օրենքով խստիվ արգելված էր: Ընդդիմադիր պատգամավորները կտրականապես դեմ են այս օրենքին` համարելով, որ այն սպասարկելու է առանձին անձանց շահերն, ինչպես նաեւ` առողջապահական տեսանկյունից սպառնալիք է: