Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամիրյանի քույրը «գցել է» բանկերին

Հասարակություն
60-anahit

Հայաստանյան մի շարք բանկեր փնտրում են «Նե» ամսագրի գլխավոր խմբագիր, «ՆԵշիկնոտ» հրատարակչության տնօրեն Անահիտ Ամիրյանին։ Նրան փնտրում են նաեւ այն քաղաքացիները, որոնք երաշխավորագիր են տվել բանկերում եւ վարկային կազմակերպություններում՝ Անահիտ Ամիրյանի հետ ստանձնելով վարկը մարելու պարտավորությունը։ Ըստ այդ քաղաքացիների՝ Անահիտ Ամիրյանի եւ նրա որդու բանկերից վերցված վարկի գումարը՝ տույժերով հանդերձ հասնում է 500000 հազար դոլարը։ Բացի բանկերից՝ Անահիտ Ամիրյանը պարտք է նաեւ անհատ քաղաքացիների։ Մեր տեղեկություններով՝ Անահիտ Ամիրյանը ընտանիքի հետ մոտ տաս օր առաջ հատել է սահմանը։ Որոշ տեղեկություններով՝ նա տեղափոխվել է Ֆրանսիա։ Տարբեր զրույցներում նա ասել է, թե ինքն այնտեղ աշխատանք է գտել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասաևդ արք. Կճոյանի միջնորդությամբ։ Որոշ տեղեկություններով՝ Անահիտ Ամիրյանով սկսել են հետաքրքրվել նաեւ իրավապահ մարմինները։ Այս խնդրին այսօր անդրադարձել է նաեւ «Հրապարակ» օրաթերթը՝ ներկայացնելով նաեւ այլ մանրամասներ։ Թերթը Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին հարցրել է՝ արդյոք տեղյա՞կ է, թե որտեղ է գտնվում քույրը: Նա պատասխանել է. «Որեւէ տեղեկություն չունեմ: Որեւէ կապ նրա հետ չեմ պահում»: Լուսանկարը՝ 168.am-ի