Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նամակ հանձնեցին Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azatamartik4

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ու Շանթ Հարությունյանի համակիրները Ազատության հրապարակից շարժվեցին Բաղրամյան 26 եւ նամակ հանձնեցին Սերժ Սարգսյանին, քանզի «նրա միջոցով է երկրում ամեն հարց կարգավորվում»։ Ընկերները հիշեցրին Վոլոդյա Ավետիսյանի գործունեության մասին, ինչի համար էլ, ըստ նրանց, հիմա ազատամարտիկն անազատության մեջ է. «Համախմբելով իր շուրջ բազմաթիվ ազատամարտիկների՝ իշխանությունների առջեւ բարձրացրել է հարց՝ ազատամարտիկների սոցիալական վիճակի վերաբերյալ, որը Երկրապահի համագումարում ձեւակերպեցին «նվնվացողներ»՝ փորձելով գլխատել ազատամարտիկների կազմակերպած շարժումը։ Թվում էր, թե այն կմարի, բայց ճիշտ հակառակը, դա առաջացրել է զայրույթ հայ հասարակության էլ ավելի լայն շերտերում»։ Հավաքվածները հայտարարեցին, որ շարունակելու են պայքարել հանուն Վոլոդյա Ավետիսյանի ազատության։