Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բոլոր որոշումները կայացվում են Սերժ Սարգսյանի միջոցով»

Հասարակություն
az

Ազատության հրապարակում այս պահին հավաքվել են ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի նախաձեռնության անդամները ու ազատամարտիկներ։ Նրանց են միացել նաեւ Շանթ Հարությունյանի համակիրները։ Պարզված պաստառները պահանջում են ազատ արձակել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, ով առաջինը բարձրացրեց ազատամարտիկների սոցիալական խնդիրների հարցը դեռ անցյալ տարվա մայիսից եւ ով մեղադրվում է խարդախության համար։ Հավաքվածները մոտ 50 հոգի են։ Ազատամարտիկներն իրենց ելույթներում փաստում են, որ ակցիան ոչ միայն Վոլոդյա Ավետիսյանի ու Շանթ Հարությունյանի համար է, այլեւ ողջ ժողովրդի, ըստ նրանց՝ միասնություն է պետք ժողովրդին։ Հավաքվածները երթով շարժվելու են նախագահի նստավայր՝ նամակ հանձնելու. «Նամակը հանձնում ենք Սերժ Սարգսյանին ոչ թե նրա համար, որ ընդունում ենք նրան իբրեւ նախագահ, այլ պարզապես այս բռնապետական երկրում բոլոր որոշումները կայացվում են նրա միջոցով»,- նշեց ազատամարտիկներից մեկը։ Ավելին՝ քիչ ուշ։