Երաժշտական ոճերի միախառնում հայկական բեմում (տեսանյութ)
Աշխարհահռչակ դարբուկահար Ռոնի Բարակը կրկին Հայաստանում է։ Այս անգամ՝ անակնկալով։ Մի քանի տարի առաջ առաջին այցը Հայաստան լիբանանցի երաժիշտին անտարբեր չթողեց։ Հատուկ Հայաստանի համար երաժշտություն է գրել։ «Ես գրել եմ այն, ինչ սիրտս է զգացել։ Ծանոթացել եմ Հայաստանի հետ, շփվել եմ հայերի հետ ու հասկացել նրանց։ Այս ստեղծագործության մեջ հայկական հոգի կա»։ Հայկական ու արաբական երաժշտությունը նմանություններ ունի՝ ասում է երաժիշտը, հենց դա է պատճառը, որ համագործակցությունը հայերի հետ չափազանց հեշտ ստացվեց։ Ռոնին անգամ մի քանի անգամ մեր հայկական դհոլն է նվագել ու համոզվել՝ երաժշտություն լեզու չի ճանաչում։ Ռոնի բարակի հայաստանյան իր համերգին խոստանում է սուր զգացողությունների պակաս չի զգացվի։ Բեմում կմիախառնվեն ու մեկ հնչեղություն կդառնան տարբեր ժանրի մեղեդիներ։ Երգահան Վահան Արծրունին նույնպես հանդես կգա համերգին՝ կապահովի ռոք ժանրը։ Իսկ թե ինչ կստացվի ոճերի ու մեղեդիների անսովոր համակցությունից, հայ հանդիսատեսը կարող է լսել ու տեսնել մարտի 12-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Տեսանյութը՝ ստորեւ