Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դ!ԵՄ ԵՄ»-ը հանրահավաք-երթ է կազմակերպում

Քաղաքականություն
դեմ

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 22-ին բոլորին հրավիրում է Ազատության Հրապարակ` մասնակցելու հավաք-երթի: Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սահմանադրական դատարան՝ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Սահմանադրական դատարանը գործի վարույթը կսկսի մարտի 28-ին, և այն կարող է ընթանալ անգամ մինչև երեք ամիս: Մարտի 28-ը պայքարի բեկումնային օր չէ, այլ ընդամենը դատաքննության առաջին օրը: Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ Հավաք-երթի նպատակներն են. 1. Հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել հունվարի 18-ի հավաք-երթից հետո և տալ տեղի ունեցած իրադարձությունների համաչափ գնահատականը: 2. Ցույց տալ ՀՀ կառավարման մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը: 3. ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածներն, այլապես հարցի լուծման ուղին կմնա քաղաքացիական ընդվզումներն ու անհնազանդությունը: Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ երթուղով. Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Սայաթ-Նովա պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության Հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա -Ազատության հրապարակ: Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և ուժերին մասնակցել հավաք-երթին հանուն մեր իրավունքների ու ՀՀ Սահմանդրության պաշտպանության: Պայքարի՛ր քո իրավունքների համար և կառուցի՛ր իրավական պետություն: «Դ!ԵՄ ԵՄ» թիմ