Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչը գերի է ընկել

Քաղաքականություն
36336_src

Հայ-ադրբեջանական սահմանը հատելիս ՀՀ քաղաքացի են ձերբակալել։ Այս տեղեկությունը տարածել են ադրբեջանական լրատվական միջոցները. «Ձերբակալվածին, ով հայերենից բացի այլ լեզու չգիտի, այժմ տեղափոխում են Բաքու»։ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց.«Տավուշի շրջանում է դեպքը տեղի ունեցել։ Այս պահին ճշգրտումներ ենք իրականացնում»: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ՀՀ քաղաքացին Ադրբեջանի Թովուզի շրջանում է ձերբակալվել: Քիչ առաջ տեղեկացանք, որ գերի ընկածը  1991թ ծնված Արսեն  Խոջայանը Վերին  Կարմիրաղբյուրի գյուղի բնակիչ է։ Գյուղում պարզ չէ, թե ինչպես է նա գերի ընկել։ Ըստ գյուղացիների՝ նա հովիվ է եղել։ Նա  երկու օր առաջ գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանի ազգականն է։