Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը՝ ֆերմերին. «Հլը մի քիչ մոտիկ արի, ասեմ» (տեսանյութ)

Տնտեսություն
Hovik-Abrahamyan1

Գյուղատնտեսական հարցերով խորհրդարանական լսումներն այսօր վերածվեցին փոխադարձ կշտամբանքների: Լսումներին ներկա էին նաեւ Արարատի եւ Արմավիրի մարզերի ֆերմերները, որոնք դժգոհ էին նախորդ տարիներին Գյուղատնտեսության նախարարության բաժանած էլիտար ցորենի սերմնացուից. Լսումներին ներկա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարզաբանումներ պահանջեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից. Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ ցանքի ժամկետներն են խախտված, իհարկե դրան նպաստել են նաեւ բնակլիմայական պայմանները. «Այսինքն` չենք կարող ասել, որ միայն սերմից է: Նույն իր հարեւանը լավ բերք է ստացել»: Նախարարի այս հայտարարությունը հունից հանեց ֆերմերներին։ Արարատի մարզի Նորակերտ համայնքի ֆերմեր Ռաֆիկ Պողոսյանը ասաց. «Պարոն նախարարն այստեղ սուտ է խոսում»: Հովիկ Աբրահամյանն ընդհատեց՝ «Քեզ կոռեկտ պահի»: Ֆերմեր. «Սերմերի մասին օրենքը խախտել է պարոն նախարարը»: Հովիկ Աբրահամյան. «Խախտելն ուրիշ բան է, սուտ ասելն` ուրիշ է: Չափդ մի անցիր։ Հլը մի քիչ մոտիկ արի, ասեմ, լավ, ինչի ես գոռում: Այ տղա, լսի, դու գիտես չէ, որ քո կենսագրությունը քեզնից լավ գիտեմ: Բա ինչի մասին է, մի հատ քեզ հանգիստ պահի, էդ մեկ»։ Քննարկումից հետո Հովիկ Աբրահամյանը փորձեց բացատրել, թե որն էր ֆերմերի հետ իր այդպես կոպիտ խոսելու պատճառը. «Արի ստեղ հլը, բերանդ բացել, կանգնել ես էդտեղ: Այ ես քեզ ինչքան եմ ասել, որ խնդիրդ նորմալ ձեւակերպես, որ մարդիկ հասկանան: Քանի տարի ենք իրար հետ աշխատել, դժգոհ եղե՞լ ես ինձնից: Ես որեւէ մեկին ահաբեկե՞լ եմ»: Հեռանալով` ԱԺ նախագահը խոստացավ կրկին անգամ ուսումնասիրել ֆերմերների բարձրացրած խնդիրը: