Պատգամավորները կպայքարեն կեղծ պրոֆիլների դեմ. Փաստինֆո
Ազգային ժողովի 6 խմբակցությունների ներկայացուցիչներ և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մարտի 4-ին խորհրդարանում շրջանառության մեջ են դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով, մասնավորապես, պատասխանատվություն է սահմանվում` կեղծ օգտատերերի հրապարակումները և մեկնաբանությունները տարածող լրատվական միջոցների համար: Հեղինակների հիմնավորմամբ, օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի («ֆեյքերի») միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածումը, որը խախտում է անձանց ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և արժանապատվության իրավունքը: Ըստ պատգամավորների, խնդիրն առավել կարևորվում է նրանով, որ մի շարք լրատվական միջոցներ վերարտադրում և տարածում են կեղծ օգտատերերի զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկատվությունը, դրանք առավել հանրայնացնելով, ինչի հետևանքով այդ տեղեկատվությունը հայտնի է դառնում նույնիսկ այն անձանց, ովքեր գրանցված չեն սոցիալական ցանցերում: Ավելին՝ այստեղ