A
A
Ռուսաստան – Հայաստան` 2:0
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր առաջին հանդիպումն անցկացրեց այս տարում: Կրասնոդարում մեր ընտրանին 0:2 հաշվով պարտվեց Ռուսաստանի ազգային թիմին: Հանդիպման 21-րդ րոպեին Ալեքսանդր Կոկորինը օգտվելով մեր պաշտպանների անուշադրությունից մոտիկից գրավեց դարպասը: Առաջին խաղակեսի 42-րդ րոպեին Հայաստանի հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանը սեփական տուգանայինում խախտեց խաղի կաննոնները եւ 11 մ հարված վաստակեց: Այն վստահ իրացրեց կիսապաշտպան Դմիտրի Կոմբարովը: