Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբլու անկման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
c079c5a7233003eddba6435411dfb62e

Ռուսական Ռուբլու անկումը պայմանավորված է միջազգային շուկաներում գների տատանումներով՝ համոզված է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Անկումը նա առաջին հերթին պայմանավորում է հանքահումքային ապրանքների՝ նավթի, գազի գներով, սակայն միայն տնտեսական գործոններով չի սահմանափակվում։ Կան նաեւ գլոբալ այլ զարգացումներ։ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դրամաշրջանառությունը մեծ է։ ԿԲ տվյալներով՝ փետրվարի 24-28-ը Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 677,709,846 ռուբլի՝ 11.44 դրամ մեկ ռուբլու դիմաց եւ վաճառվել 120,637,781 ՌԴ ռուբլի՝ 11.60 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:Արդյոք նման վիճակագրության պայմաններում ռուբլու արժեզրկումը չի՞ ազդի Հայաստանի տնտեսության վրա։ Մասնագետի վերլուծությունները՝ ստորեւ ներկայացվող տեսանյութում