A
A
Մեղրու լեռնանցքում սաստիկ բուք է սկսվել
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկ – Ալագյազ ավտոճանապարհին տեղ- տեղ մերկասառույց է, իսկ Մեղրու լեռնանցքի 339կմ- 343կմ-ում սաստիկ բուք է սկսվել: Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում տեղում է անձրև: Ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: