Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներդրումները նվազել են (տեսանյութ)

Քաղաքականություն
manya-1

Այսօր տեղի ունեցավ Հայրենական ապրանք արտադրողների միության հիմնադրման 15- ամյակին նվիրված հանդիսավոր նիստը և 6-րդ համագումարը: Համագումարին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքով` հայրենական արտադրողների մեծ մասը կողմ են Մաքսային Միությանն անդամակցելուն. «Նրանց ապրանքները միշտ էլ իրացվել են Մաքսային Միության երկրներում, այսինքն` խորհրդային երկրներում, նրանք այս մոտեցումն ընդունում են իրենց տնտեսության զարգացման անհրաժեշտությունից», -ընդգծում է նա: Անդամակցելով Մաքսային Միությանը՝ մենք պետք է կարողանանք վերականգնել մեր արդյունաբերությունը` նկատում է Վազգեն Սաֆարյանը. «Մեր արդյունաբերության ընդհանուր ծավալը, ՀՆԱ-ի մեջ 20 տոկոս է կազմում, իսկ անցյալում ` եղել է 67 տոկոսի չափով»: Սաֆարյանը նաև ավելացնում է` վերջին տարիներին ներդրումները նվազել են: Ըստ նրա՝ ներդրումներ լինելու դեպքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ոչ միայն հումք կարտահանի, այլև պատրաստի արտադրանք. «Դրանք թանկարժեք մետաղներ են, նաև 3,5 տոննա ոսկի կարող ենք ստանալ»։ Հայրենական ապրանք արտադրող ընկերությունները շատ խնդիրների առջև են կանգնած։ Նա նշում է, որ պետությունը արտահանումը խթանելու համար տրամադրող վարկերը պետք է մի փոքր ավելի շատ սուբսիդավորի. «Եթե 3 տոկոսով են սուբսիդավորում, մի փոքր շատ սուբսիդավորեն, այդ դեպքում ավելի շատ տնտեսվարողներ կարող են օգտվել այդ վարկերից»։