Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլասերները չդիմավորեցին հավաքականին

Սպորտ
sport-rusastan-hajastan

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականին ոչ ոք չի դիմավորել Կասնոդարում: Ինչպես տեղեկացնում է «Սպորտ Էքսպրես» օրաթերթը, այսօր կեսօրից հետո երկրի ազգային թիմը ժամանել է Կրասնոդարի երկրամասի մայրաքաղաք` Հայաստանի հավաքականի հետ խաղին պատրաստվելու համար: Կրասնոդարի Պաշկովսկի օդանավակայանում թիմին չեն դիմավորել ոչ լրատվամիջոցների ներկայացուցիչները, ոչ էլ ֆուտբոլասերները: Այսօր ժամը 18:00-ին մեր հավաքականի մրցակիցը «Կրասնոդարի» մարզաբազայում կանցկացնի նախախաղային առաջին մարզումը: Հիշեցնենք, որ Ռուսաստան – Հայաստան ընկերական խաղը կկայանա մարտի 5-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում, Երեւանի ժամանակով 18:00-ին: