Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր անկախությունը միֆ է». Ռ. Եգանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Ruben-Eganyan

«50 հազար մարդ չի կարող գնալ Ռուսաստան, իսկ 170 հազար մարդ արդեն խախտել է Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը. Նրանք չեն կարող 3-5 տարի գնալ ՌԴ»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը՝ խոսելով նոր միգրացիոն օրենքի մասին։Նրա խոսքերով՝ գարնանն արդեն մենք կունենանք մեծ թվով մարդիկ, որոնք աշխատանքի կարիք կունենան: Կարո՞ղ են արդյոք մեր քաղաքացիներն օրինական ճանապարհով գրանցվել ու աշխատանքի անցնել ՌԴ-ում։ Եգանյանը պատասխանեց, որ մեր միգրանտների մեծ մասը աշխատում է բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, իսկ թե գործատուն կկնքի՞ արդյոք պայմանագիր նրանցից շատերի հետ և դրա համար հարկեր կվճարի՞, Եգանյանի կարծիքով քիչ հավանական է: «Մենք անընդհատ պնդում ենք, որ Ռուսաստանը մեր ռազմական գործընկերն է, սակայն մենք դա այլ կերպ ենք հասկանում, Ռուսաստանը՝ այլ»,- նշեց Ռուբեն Եգանյանը: Նա նաև հավելեց, որ մեր անկախությունը միֆ է, և մենք կախված ենք կամ Ռուսաստանից, կամ արևմուտքից: Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի կարծիքով՝ ամեն երկիր օրենքներ է ընդունում սեփական երկրի համար, և ՀՀ-ի խնդիրը կայանում է նրանում, որ մեր երկիրը չի կարողանում ինքն իրեն անկախացնել, և չդարձնել խոցելի այլ երկրներում օրենքների փոփոխությունների դեպքում: Հ. Շահումյանի խոսքերով՝ այսօր Հայաստանում նաև կա բարոյական խնդիր, որն արտագաղթի պատճառ է։ Երիտասարդներն այսօր իրենց ընտանիքը պահելու հնարավորություն չունեն։ Ըստ բանախոսի՝ մեկ սուպերմարկետ բացելու փոխարեն կարելի էր գործարան բացել և այդպիսով նպաստել աշխատատեղերի բացմանը և որակյալ մասնագետների թվի աճին: Հ. Շահումյանի հարցին, թե արդյոք ՄՄ-ին միանալը փոփոխություն չի՞ մտցնի միգրացիոն օրենքում, Եգանյանը պատասխանեց, որ դա արդեն ներքին համաձայնությունների խնդիր է: