Հայաստանի հավաքականը պատրաստվում է ընկերական խաղին
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօրվանից կսկսի պատրաստվել Ռուսաստանի թիմի հետ ընկերական խաղին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ժամը 13:00-ից թիմը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում, իսկ ժամը 18:00-ին կանցկացնի փակ մարզումը: Վաղը հավաքականը հատուկ չարտերային չվերթով կմեկնի Կրասնոդար: Ռուսաստանի հավաքականի հետ ընկերական խաղում Հայաստանի հավաքականին կնախապատրաստի ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը: Ռուսաստան - Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում մարտի 5-ին, ժամը 18:00-ին: Այդ խաղին պատրաստվելու համար Վարդան Մինասյանը հրավիրվել 23 ֆուտբոլիստ, Դարպասապահներ Ռոման Բերեզովսկի «Դինամո Մ.» Ռուսաստան Գեւորգ Կասպարով «Միկա» Արսեն Բեգլարյան «Գանձասար» Պաշտպաններ Ռոբերտ Արզումանյան «Ակտոբե», Ղազախստան Հրայր Մկոյան «Շիրակ» Վարազդատ Հարոյան «Փյունիկ» Տարոն Ոսկանյան «Փյունիկ» Կամո Հովհաննիսյան «Փյունիկ» Հովհաննես Համբարձումյան «Բանանց» Կիսապաշտպաններ Գեւորգ Ղազարյան «Մետալուրգ Դոնեցկ», Ուկրաինա Արտակ Դաշյան «Ալ-Մուհարաք», Բահրեյն Կառլեն Մկրտչյան «Անժի», Ռուսաստան Արտակ Եդիգարյան «Ժալգիրիս», Լիտվա Արթուր Եդիգարյան «Կայրաթ», Ղազախստան Արաս Օզբիլիս «Սպարտակ Մ.», Ռուսաստան Մարկոս Պիցելլի «Ակտոբե», Ղազախստան Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա Կարեն Մուրադյան «Շիրակ» Դավիթ Հակոբյան «Շիրակ» Աղվան Պապիկյան «Փյունիկ» Հարձակվողներ Յուրա Մովսիսյան «Սպարտակ» Մոսկվա, Ռուսաստան Արթուր Սարկիսով «Վոլգա», Ռուսաստան Սարգիս Ադամյան «Նոյշտրելից», Գերմանիա