A
A
Մարտի 1. պատմում են ականատեսներն ու տեսախցիկը (տեսանյութ)
2008թ գարնան առաջին օրը սկսվեց ահազանգով: Կրկին շաբաթ օր էր։ Ոստիկանները հարձակվել էին Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարների վրա եւ դաժանաբար «մաքրել» հրապարակը: Օրվա վերջաբանն ավելի դաժան էր`10 զոհ, 200 վիրավոր: Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Գրիգոր Գեւորգյան, Համլետ Թադեւոսյան…. ՀՀ այս քաղաքացիները զոհվեցին Երեւանի կենտրոնում` 2008թ. մարտի 1-ին: Մարտի 1-ը «Ա1+»-ի տեսանյութում.