A
A
«Բանանցը» հաղթեց «Արարատին»
Այսօր վերսկսեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարը: 15-րդ տուրի առաջին խաղում Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում կամային հաղթանակ տարավ մրցաշարի առաջատար «Արարատի» նկատմամբ` 2:1: Խաղի հաշիվը 44-րդ րոպեին բացեց արարատցի Անդրեյ Պերեպլյոտկինը: Ընդմիջումից հետո Վալտեր Պողոսյանը եւ Ուչա Գոգոլաձեն երկու գոլ խփեցին եւ հաղթանակ պարգեւեցին դաշտի տերերին: Քիչ անց կմեկնարկի տուրի երկրորդ հանդիպումը: «Փյունիկը» սեփական դաշտում կընդունի «Միկային»: