Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպան Մարգարյանի հանդիպումները ԱՄՆ խորհրդարանականների հետ

Պաշտոնական
dd413181fbdffc584a3b03bc090ef9d7

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ: Դեսպան Մարգարյանը և Կոնգրեսի հանձնաժողովի նախագահը մտքեր փոխանակեցին հայ-ամերիկյան հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, Ներկայացուցիչների պալատում համագործակցության և այլ հարցերի շուրջ: Դեսպան Մարգարյանը բարձր գնահատեց կոնգրեսականի հետևողական կեցվածքը Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերում: Կոնգրեսական Ռոյսը հավաստիացրեց, որ այսուհետ ևս շարունակելու է իր սկզբունքային դիրքորոշումը: Նույն օրը դեսպան Մարգարյանը հանդիպում ունեցավ նաև ԱՄՆ Սենատի անդամ Մարկ Կիրկի հետ: Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունների և Սենատում համագործակցության հետագա հնարավորությունների հետ կապված հարցերի լայն շրջանակ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ