Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում է

Քաղաքականություն
levon

ՀԱԿ հանրահավաքը Ազատության հրապարակում մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո։ Հանրահավաքը վարում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ Մարտի մեկի բացահայտումը միայն իրավական խնդիր չէ, դա բոլորիս արժանապատվության խնդիրն է։ Նա իր ելույթում նշեց, որ Մարտի մեկի բոլոր զոհերը զոհվել են ազատության ճանապարհին, այնուհետեւ բոլոր հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի մեկի անմեղ զոհերի հիշատակը։ Առաջինը Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Մարտի մեկի 10 զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը։ «Մենք միասնական ենք, մեզ հաղթել չի լինի»,-ասաց նա։ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն Ազատության հրապարակում է։ Նրան ծափողջույններով եւ վանկարկումներով դիմավորեցին։ «Ազատամարտիկների նվնվալը հիմա դու տես» բովանդակությամբ պաստառով հանրահավաքին միացան նաեւ ազատամարտիկները, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Դեմ եմ» նախաձեռնության անդամները։