Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Երեւանում երթ է մեկնարկում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
c37be404bc6a32fde1e5cbadbd757e39

Քիչ անց Մյասնիկյանի արձանի մոտից մեկնարկում է քաղաքացիական մի շարք ուժերի կազմակերպած երթը,որը կընթանա Մյասնիկյանի արձան-Գր. Լուսավորիչի փող.-Պարոնյան- Պռոշյան-Բաղրամյան 26 երթուղիով։ Մարտի 1-ի զոհերի հիշատակի երթը կավարտվի Նախագահական նստավայրի մոտ: Մինչ երթի մեկնարկը, Նախախորհրդարանի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք գործակցության հստակ բանաձեւ են առաջարկում՝ բաղկացած երեք կետից։ «Առաջին՝ ձերբազատում այս վարչախմբից, երկրորդ՝ անցումային ժամանակաշրջանին տեր կանգնելու ժամանակավոր կառավարության ստեղծում եւ երրորդ կետը արտահերթ ընտրությունների պահանջն են»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը։ Անդրադառնալով Մարտի մեկի խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հարցին, պարոն Սեֆիլյանը նշեց, որ այդ անհեթեթություն է, ժողովրդին մոլորեցնելու եւս մեկ փորձ։ Նախախորհրդարանն այսօր ժամը 15 -ին չի գնա Ազատության հրապարակ՝ մասնակցելու ՀԱԿ հանրահավաքին. «Հանրահավաքին գնանք, որ ինչ անենք։ Մենք փորձում ենք այս օրը ցուցադրական բաներ չանել, այնտեղ գնալու իմաստ չկա»,-ասաց Նախախորհրդարանի անդամը։ Երթի մասնակիցների մեջ , սակայն, քիչ չեն մարդիկ, ովքեր պատրատվում են մասնակցել նաեւ ՀԱԿ հրավիրած հանրահավաքին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։