Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչիկ Բաբայանը գրավեց 6-րդ տեղը

Սպորտ
hrachik

Հայաստանի պատանի հրաձիգ Հրաչիկ Բաբայանը 2014 թ. պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է ձեռք բերել: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Այսօր Մոսկվայում կայացած Եվրոպայի պատանիների առաջնությունում մեր մարզիկը օդամղիչ հրացանով 10 մ վարժությունում 42 մասնակիցների մեջ զբաղեցրել է 6-րդ տեղը, ինչն իրավունք է տալիս մասնակցել պատանեկան օլիմպիական խաղերին: Մեր մյուս հրաձիգ Սուրեն Բերյանը զբաղեցրել է 13-րդ տեղը: Հայաստանի հավաքականը, որը կազմված է 9 մարզիկից, Եվրոպայի առաջնությանը կմասնակցի մինչև մարտի 6-ը: