Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլ. Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ պատվիրակությանը

Քաղաքականություն
eahk1

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկայացվեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ոստիկանության համագործակցության 2014 թվականի ծրագիրը: Անդրեյ Սորոկինը նշեց, որ չափազանց կարեւորում են Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը եւ պատրաստ են գործընկերության առավել ամրապնդմանը: Անդրադառնալով համակարգում ընթացող բարեփոխումներին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ անցումային շրջանն արդեն անցյալ է, եւ, հավատարիմ որդեգրած գործելաոճին, ոստիկանությունը շարունակում է բարեփոխումների ծավալուն ծրագիրը: Ոստիկանության պետը կարեւորեց հատկապես ոստիկանության ծառայողների բարոյահոգեբանական վերափոխումը, ոստիկանության աշխատանքի թափանցիկությունը, ինչը կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու գրավականներից է: Անդրեյ Սորոկինն իր հերթին գոհունակություն հայտնեց ոստիկանության ձեռնարկած քայլերի առնչությամբ՝ վստահեցնելով համակարգի աջակցության պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: