A
A
«Սեւ հովազները» համախմբման կոչ են անում
Մարտի 19-ին «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի 8-ակի չեմպիոն «Պերսեպոլիսի» հետ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի «Սեւ հովազներ» ֆան ակումբը: Գյումրեցի երկրպագուները կոչ են հղել Հայաստանի բոլոր ֆուտբոլասերներին` ցանկացած արտասահմանյան ֆուտբոլային ակումբների հետ հանդիպումներում համախմբվել եւ երկրպագել հայկական ակումբներին: «Սեւ հովազները» նաեւ խոստանում են Հայաստանում կայանալիք ցանկացած միջազգային ակումբային հանդիպման ժամանակ լինել հայկական թիմերի կողքին: