A
A
«Ալաշկերտը» տեղափոխվեց «Հրազդան»
Երեւանի «Ալաշկերտ» ակումբը պայմանագիր է ստորագրել «Հրազդան» մարզադաշտի ղեկավարության հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ընթացիկ առաջնության սեփական հարկի տակ կայանալիք առաջիկա հանդիպումները «Ալաշկերտն» անցկացնելու է այդ մարզադաշտում: Մասնավորապես, մարտի 9-ին տեղի ունենալիք 16-րդ տուրում թիմը «Շիրակին» հյուրընկալելու է ոչ թե «Հանրապետական» մարզադաշտում, ինչպես նախատեսված էր խաղացանկով, այլ «Հրազդանում»: