Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջպետական ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Հասարակություն
004c27147bf9dcc09270d61254337461

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Գորիս – Սիսիան ավտոճանապարհին, ինչպես նաև Ստեփանավանի միջպետական ճանապարհի 137կմ- 141կմ հատվածում տեղ- տեղ մերկասառույց է: Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն, իսկ Տավուշի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն