Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ որոշ լրատվամիջոցներ օգնում են Ադրբեջանին (տեսանյութ)

Քաղաքականություն
e3e49e787f41e7bfe8da30834ffa3e3e

«Հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմում հաղթողներ կամ պարտվողներ չկան, քանի որ այս տեղեկատվական գրոհները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծում չի ստացել»,– այսօր այս մասին լրագրողներին ասացին տեղեկատվական անվտանգության մասնագետները: Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նշում է. «Ցավոք սրտի, հայկական որոշ լրատվամիջոցներ տարածում են ադրբեջանական ապատեղեկատվությունը: Վերցնում են, հղումներ են տալիս ադրբեջանական կայքերին և սկսում են տարածել, վերջերս մի քանի դեպքեր են եղել, որ ուղղակի թշնամու`Ադրբեջանի, քարոզը հանգիստ անում են»: Իսկ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, Ադրբեջանի քարոզչության ոլորտում ծախսած գումարների համեմատ արդյունքը քիչ է. «Ադրբեջանի վերջին գործողությունը`300 կայքի աշխատանք խաթարելը, հաջողված էր, բայց ընդհանուր առմամբ շատ ռեսուրս են ծախսում, սակայն արդյունավետությունը մեծ չի լինում»: